SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սաֆարյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քրգործը հարուցվել է օգոստոսի 13-ին Կապանի բնակիչ Սյուզաննա Գ-ի ահազանգի փաստով։ 

Այդ օրը վերջինս ոստիկանություն ահազանգել է, որ ժամը 14։25-ի սահմաններում Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում թիվ 1/Ա հասցեում գործող, իր անվամբ ԱՁ-ի ոսկյա զարդերի խանութ է մտել դիմակավորված անձը և զենքի նմանվող առարկայով խանութից հափշտակել խոշոր չափի ոսկյա զարդեր։  Ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչութան պետ Ալիկ Մամիկոնյանը, Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Մարգարյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Դավթյանը։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, զենքի նմանվող առարկան և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 

654