Օգոստոսի 17-ի երեկոյան, 20 և 21-ի կեսօրից հետո և գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-22-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +19, ցերեկը` +30 +33,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +9 +14, ցերեկը` +23 +28,

Լոռիում գիշերը +9 +14, ցերեկը՝ +23 +27,

Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը` +28 +32               ,

Արագածոտնի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +23 +28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը` +32 +35,

Արարատում գիշերը` +18 +22, ցերեկը` +34 +36,

Արմավիրում գիշերը՝ +18 +22, ցերեկը` +34 +36,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +18 +22, ցերեկը՝ +34 +36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +32 +36,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +24 +28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +17 +22, ցերեկը՝ +31 +36:

1070