Օգոստոսի 18-ին, ժամը 14:12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:25-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են «Mazda-6» մակնիշի ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկը։

Վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

943