Ռուսաստանի Դաշնության  ԱԳՆ-ն  Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ կապված ՀԱՊԿ-ի մակարդակով  ուժի ցուցադրման անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

«Աֆղանստանում իրավիճակը միշտ եղել է ՀԱՊԿ քննարկման առարկա, երկրները խորհրդակցություններ են անցկացրել,արվում են հայտարարություններ», -ասել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

Պանկինն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ ՀԱՊԿ-ի առաջադրանքն է պաշտպանել հարավային սահմանները, առաջին հերթին  խոսքը Տաջիկստանի և Թուրքմենստանի մասին է։ «Եթե նկատի ունեք ավելի ռադիկալ միջոցները,ապա արձագանքելու ենք դրանց ի հայտ գալուն պես։ Այժմ դեռ ուժի ցուցադրում նախատեսված չէ»,- Պանկինը:

Լյուսիյա Պետրոսյան

1164