SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ տեղափոխված երեխան ժամը 21։30-ի սահմաններում հանկարծամահ է եղել։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 8-ամսական Նարե Ս․-ն էր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել այս տարվա օգոստոսի 4-ին։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

846