SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել և ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման ենթարկել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ քրեական պատմություններով հայտնի Սպարտակ Ղուկասյանին։

Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 316 հոդվածի հատկանիշներով։ Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Ս. Ղուկասյանը Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

2443