ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2021թ․ օգոստոսի 20-ին Երևանի Ա. Արմենակյան փողոց – Գ. Հովսեփյան փողոց – Նորքի 8-րդ փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի նոր սերնդի լուսացույցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
 

172