Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը Գեղագիտության ազգային կենտրոնի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մասնաճյուղում իր սաների, համայնքի և շրջակա բնակավայրերի բնակիչների համար իրականացրել է «ԿիզակետՄեղրի» կրթամշակութային նախագիծը։

Ծրագրի շրջանակում Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղում կարճաժամկետ ձևաչափով բացվել են լուսանկարչության, ֆիլմարտադրության, գեղարվեստական տպագրության, գրաֆիկական դիզայնի, ճարտարապետության և գրականության արվեստանոցներ, որտեղ մայրաքաղաքից ժամանած մասնագետները ներկայացել են իրենց մասնագիտական աշխատարաններով:

Նախագծի արդյունքում ստեղծվել է 7 ճարտարապետական նախագիծ, 80-ից ավելի գրաֆիկական դիզայնի, 25 գրաֆիկական տպագրության և 73 լուսանկարչական աշխատանք, 5 վավերագրական կարճամետրաժ ֆիլմ։ Նախագծի շրջանակում հիմնվել է նաև շապիկների և պայուսակների արտադրություն, գործարկվել «Մեղրագիր» գրական բլոգը, գրաֆիկական դիզայնի աշխատարանի մասնակիցներն էլ ստեղծել են Մեղրի քաղաքի տարբերանշանը։

«Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագծի արդյունքները և նշված ժամանակահատվածի ձեռքբերումներն այսօր ներկայացվել են Երևանում՝ Գեղագիտության ազգային կենտրոնում, անցկացված կլոր-սեղանի ժամանակ:

Միևնույն ժամանակ, խիստ կարևորելով Սյունիքի մարզում կրթամշակութային ծրագրերի անհրաժեշտությունը և դրանց նախաձեռնության կարևորությունը, «Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծը հանդես է գալու որպես նոր հարթակ կրթամշակութային ծրագրեր մշակող և իրականացնող կազմակերպությունների, անհատների համար: Հարթակը նաև հնարավորություն կընձեռի Գեղագիտության ազգային կենտրոնի՝ Գորիս և Մեղրի քաղաքների ստորաբաժանումներում իրագործել, ձևակերպել ու քննարկել կրթամշակութային նախագծեր։

165