ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական ուսումնասիրութամբ պարզել է, որ Վահագնի գյուղում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին և Սանասար Ներսիսյան ՍՊԸ-ին, պատկանող կաթնամթերքի արտադրամասերի արտադրական սենքերը չեն պահվում մաքուր և նորոգ վիճակում, հատակին կան ճեղքեր, որոնք ծածկված չեն անջրանցիկ նյութերով, արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով՝ օճառով, ախտահանման միջոցներով, իսկ անձնակազմը չունի հանդերձարան:

Ա/Ձ Գարեգին Քոչինյան

Սանասար Ներսիսյան ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Սանասար Ներսիսյան ՍՊԸ

րենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտման հիմքով՝ նշված արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

1109