2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մինչ օրս շարունակվում են:

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն:

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

1395