ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին էլ շարունակում է խստացված ստուգումները։ Այսօր գերատեսչության Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել իրացման ցանցում։

Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում գտնվող դիտարկված օբյեկտներից երկուսում կազմվել են խախտումների մասին արձանագրություններ․ դրանք վերաբերել են հիմնականում խանութների հաճախորդների կողմից դիմակ չդնելու դեպքերին։

Փակ տարածքում, տվյալ դեպքում՝ խանութում, թե՛ աշխատակիցների, թե՛ հաճախորդների դիմակ չկրելու պատասխանատվությունը տնտեսվարողինն է:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

1683