Հայաստանը ցույց կտա Ռուսաստանից ձեռքբերված սպառազինությունները, երբ ժամանակը գա։ Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման արարողության ժամանակ Sputnik Արմենիային ասել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Կան բոլոր հնարավորությունները նոր սպառազինություններ ձեռքբերելու, ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Երբ ժամանակը գա, մենք ցույց կտանք այն միջոցները, որոնք կան, ձեռք են բերվել այդ համագործակցության շրջանակներում։ Մենք շատ միջոցներ ունենք, որոնց մասին այս պահին հայտնելը նպատակահարմար չէ», – ասել է Դավթյանը։

1727