Աշխարհում օգտագործվել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պատվաստանյութի ավելի քան 4 միլիարդ 910 միլիոն դեղաչափ:

Ըստ Ourworldindata.org ռեսուրսի տվյալների՝ Չինաստանում պատվաստանյութի ամենաշատ՝ 1 միլիարդ 920 միլիոն դեղաչափ է օգտագործվել: Այդ առումով երկրորդ և հաջորդ տեղերը զբաղեցնում են Հնդկաստանը՝ 576 միլիոն 117 հազար դեղաչափ, ԱՄՆ -ը՝ 360 միլիոն 630 հազար, Բրազիլիան՝ 173 միլիոն 650 հազար, Ճապոնիա՝ 115 միլիոն 740 հազար, Գերմանիան ՝ 99 միլիոն 40 հազար, Մեծ Բրիտանիան՝ 88 միլիոն 850 հազար, Թուրքիան՝ 88 միլիոն 160 հազար դեղաչափ: Թուրքիայում պատվաստանյութի առաջին բաղադրիչը ստացել է 45 720 733, երկրորդը՝ 34 886 099 մարդ:

895