«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչն օգոստոսի 31-ը հայտարարել է «կարմիր գիծ»՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի վերջնական դուրսբերման համար։

Նրա խոսքով՝ այդ պայմանի չկատարումը կգնահատվի որպես օկուպացիայի ընդլայնում։

Օգոստոսի 15-ին թալիբները Քաբուլ էին մտել՝ հայտարարելով Աֆղանստանում պատերազմի ավարտի և երկրի ազատագրման մասին։

Աֆղանստանում իրավիճակը սրվել է 20 տարվա ներկայությունից հետո երկրից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ֆոնին։

235