Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։45-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է բեռնատար և խոտածածկույթ (մոտ 10 հա)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին։

776