Այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ՀՀ ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությա պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը պատասխանել է այն հարցին, թե ինչպես են օգոստոսի 25-ին մեկնարկող եռամսյա վարժական հավաքներին զորակոչվող պահեստազորայինները մարելու իրենց վարկային պարտավորությունները, եթե, որպես զինծառայող շատ ավելի քիչ վարձատրվեն այդ ընթացքում՝ ելնելով իրենց կոչումից, քան նրանց ամսական եկամուտն է:

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ օրենքով այդ խնդիրը կարգավորված չէ, իսկ Պաշտպանության նախարարությունը պատասխանատու է լինելու ըստ զինվորական կոչումների տրվելիք աշխատավարձերի համար:

Նա, մաասնավորապես, նշել է. «Մենք հարցը կքննարկենք, կզեկուցենք վերադաս հրամանատարությանը, կփորձենք դիմել կառավարությանը՝ խնդրի լուծման ուղիներ մշակելու նպատակով»:

Մանրամասները՝ տեսանյութում.

2750