Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բացառիկ դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպես»-ը, Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ ամբիոնից՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:   

«Մենք հիմա տնտեսական կապերը ամրացնելու ուղղությամբ ենք աշխատում: Միևնույն ժամանակ, նախագահ Մակրոնը՝ որպես ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահող երկրի ղեկավար, լրջագույն ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում կայունության հաստատման համար, և մենք նաև այս հարցում նրա հետ գտնվում ենք սերտ գործակցության մեջ»,- ընդգծել է Փաշինյանը:

 

 

998