ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կենդանիների առողջության և արտադրության ավագ տեսուչ Էրան Ռաիզմանն այսօր տեսակապի միջոցով քննարկել են Հայաստանում սպանդանոցների և անասնաշուկաների բակտերիալ ու մակաբուծային հիվանդությունների վերահսկման ծրագիրը:

Կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն այս տարվա սեպտեմբերից սկսել ծրագիրն ու այն ավարտել մինչև տարվա վերջ: Արդյունքում ակնկալվում է ունենալ անասնաշուկաների և սպանդանոցների աշխատանքների բարելավման ուղեցույց, որը կնպաստի կենդանական հիվանդությունների տարածման կանխարգելմանը:

Ծրագրի քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի ՊԳԿ hայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը և ՊԳԿ hայաստանյան ներակայացուցչության ազգային ծրագրի ղեկավար Զարուհի Բեգլարյանը:

https://snund.am/?p=58010

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և

հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 

535