ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ-ում ստեղծված վիճակին և ընդդիմության վարքին` մասնավորապես ասելով.

«Մեզ անհնար է այսպիսի կապիկություններով շեղել մեր բուն աշխատանքից: Մենք աշխատելու ենք ի բարօրություն ՀՀ քաղաքացիների: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել: Հայկ Սարգսյանն ասել է՝ այն պաշտպանության նախարարները, որոնց օրոք փողով մարդ է բանակից ազատվել, պետական դավաճաններ են: Էստեղ երկրորդ կարծիք կա: Ասեմ ավելին` երկրի այն ղեկավարները, որոնց օրոք փողով բանակից մարդ է ազատվել, նրանք էլ են դավաճան»:

658