Գյումրիում քաղաքացու վրա կացնով հարձակված անձը ձերբակալվել է
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մի քաղաքացի կացնով հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած և իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա։
«Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում։ Նախապատրաստված նյութերի հիման վրա դեպքի առթիվ 26.08.2021 թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Օգոստոսի 27-ի գիշերը, Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ, առերևույթ սպանության փորձ կատարելու կասկածանքով վերոնշյալ անձը՝ 1983 թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Ա.-ն, ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը:
27 Օգոստոս, 2021 16:16
2164
Ինչու է վարչապետի վրա հարձակված երիտասարդը տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք․ մանրամասներ
03 Ապրիլ, 2026 19:48
Մոսկվայում՝ հայերի վրա հարձակված յոթ ադրբեջանցու, դատարանը մեղավոր է ճանաչել
19 Ապրիլ, 2022 22:57
Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ. տեսանյութ
23 Մայիս, 2026 11:31
Թուրքիայում զինվшծ անձը կրшկ է բացել՝ uպանելով 4 մարդու
18 Մայիս, 2026 21:35
Բացահայտվել է սպանության նախապատրաստություն․ 9 անձ ձերբակալվել է
07 Մայիս, 2026 22:05