Օգոստոսի 27-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը: Շնորհավորելով պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ձեւավորման կապակցությամբ` Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովականներին մաղթեց բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանք: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը բաղկացած է 12 անդամից:  Օրակարգի նախագիծը հաստատելուց հետո քննարկվեց եւ հաստատվեց հանձնաժողովի աշխատակարգը:

Հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի ներկայացմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքով, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը: Պատգամավորը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

Վահագն Հովակիմյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու հանձնաժողովի աշխատանքները բնականոն եւ արդյունավետ կազմակերպելու հարցում:

Վահագն Հովակիմյանն ընտրվեց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
 
 
 

136