Կիրակի օրը՝ օգոստոսի 29-ին, հզոր պայթյուն է որոտացել Քաբուլում: Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ականատեսներին:

Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել օդանավակայանի շենքի տարածքում:

Ինչպես արդեն հայտնել էինք, վերջին օրերին Քաբուլի օդանավակայանում 2 պայթյուն է տեղի ունեցել։

Առաջին պայթյունը իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը: Երկրորդ պայթյունը իրականացվել էր ականապատ մեքենայի միջոցով։

371