ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ, օգոստոսի 30-ին գումարեց անդրանիկ արտահերթ նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը գրավոր դիմել  եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը: Պատգամավոր Ելենա Կիրակոսյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրութունն ու աշխատանքային գործունեությունը:

Թադեւոս Ավետիսյանը ներկայացրեց հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:

Քվեարկության արդյունքում Թադեւոս Ավետիսյանն ընտրվեց ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Քննարկվեց եւ հաստատվեց նաեւ հանձնաժողովի աշխատակարգը:

270