«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ստացանք Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։

ՄԻԵԴ կանոնների համաձայն` Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի կառավարությունը 3 ամիս ժամանակ ունի վճիռը ՄԻԵԴ Մեծ պալատ բողոքարկելու համար։ Եթե մինչև հոկտեմբերի 22-ը չբողոքարկվեց, այն ուժի մեջ կմտնի, իսկ եթե բողոքարկվեց, ուրեմն դեռ կռիվ ունենք տալու նաև ՄԻԵԴ Մեծ պալատում։

Վստահ եմ՝ այնտեղ էլ ենք այս գործով հաղթանակ արձանագրելու։ Սպասենք զարգացումներին»: 

909