Բարեգործական նախաձեռնությունների հեղինակ Արմեն Արմոս Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Շատ կարևոր է, խնդրում եմ հնարավորինս ՏԱՐԱԾԵԼ  Պոտենցիալ բոլոր շահառուները պետք է տեղեկանան այս հիանալի հնարավորության մասին: Բոլոր զինծառայողները և կամավորները, որոնք մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին և որի հետևանքով ունեն լսողության հետ կապված խնդիրներ, կարող են դիմել անվճար հետազոտություն անցնելու համար։ Հետազոտության արդյունքում կարիք ունեցողները կստանան ժամանակակից լսողական ապարատներ։ Նախաձեռնությունն իրականացնում են ԱՄՆ-ից հայ բարերարներ՝ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և «Հավատ» ՀԿ-ի հետ համատեղ։ Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով՝ +37444850011 և +37441850012»:

435