Հայաստանի ծանրամարտի և բռնցքամարտի պատանեկան հավաքականները տպավորիչ արդյունքներ են գրանցել համապատասխանաբար Լեհաստանում և Բոսնիա և Հերցեգովինայում կայացած Եվրոպայի առաջնություններում:

Լեհաստանի Ցեխանուվ քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 14 ներկայացուցչից 4-ը դարձել է մեդալակիր: 61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռաֆիկ Մինասյանը: Նա երկամարտում անգերազանցելի է եղել 258 կգ արդյունքով (114 կգ + 144 կգ): 55 կգ քաշային կարգում Մերուժան Եղոյանը երկամարտի 216 կգ արդյունքով (97 կգ + 119 կգ) արժանացել է արծաթե մեդալի, իսկ +102 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Ալբերտ Թումասյանը, որը երկամարտում գրանցել է 322 կգ արդյունք (147 կգ + 175 կգ): Աղջիկներից մեդալ է նվաճել միայն Էմմա Պողոսյանը (81 կգ): Նա երկամարտի 196 կգ (83 կգ + 113 կգ) արդյունքով արժանացել է արծաթե մեդալի:

Ավելի վաղ Սարաևոյում կայացած բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ (17 ներկայացուցիչ)։ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են 50 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը և 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը։ 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ 42 կգ քաշային Վահագն Գալստյանը, 70 կգ քաշային Լյովա Կիրակոսյանը, 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը, 38 կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը՝ բրոնզե:

144