Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ–V» պատվաստանյութի նոր խմբաքանակներ կմատակարարի Հայաստանին։ Այս մասին Մոսկվայում հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուս նախարարի խոսքով՝ երկու երկրներն էլ ակտիվորեն համագործակցում են պանդեմիայի դեմ պայքարում։ Անցած ժամանակահատվածում Ռուսաստանն արդեն պատվաստանյութի մի քանի խմբաքանակ է մատակարարել։

Լավրովը հավելեց, որ Միրզոյանի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այդ համագործակցությունը երկու պետությունների բժշկական հաստատությունների եւ գիտական կենտրոնների միջեւ:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանը ձեռք է բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը։

373