ԱՄՆ իշխանությունները համագործակցում են Թուրքիայի և Կատարի հետ՝ Քաբուլի օդանավակայանի քաղաքացիական հատվածի աշխատանքի լիարժեք վերականգնման հարցում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին:

«Ինչ վերաբերում է օդանավակայանին, ապա ավելի կոնկրետ ասպեկտը, որի վրա մենք աշխատում ենք Կատարի և Թուրքիայի հետ, օդանավակայանի քաղաքացիական մասի վերաբացումն է»,- ասել է Պսակին:

Նրա խոսքով, օդանավակայանը նախատեսվում է օգտագործել հումանիտար օգնություն տրամադրելու համար:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր Քաբուլի օդանավակայանի շահագործման գործում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին:

1in.am

169