Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել է միայն Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակ ֆիգուրներով ուժեղ է գտնվել ռուս Միխայիլ Անտիպովից:

Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:

7-րդ տուրից հետո Հովհաննես Գաբուզյանը հավաքել է 5,5 միավոր և կես միավոր է հետ 2 առաջատարներից: Սարգսյանն ունի 5 միավոր, Հովհաննիսյանն ու Տեր-Սահակյանը՝ 4,5-ական, իսկ Մարտիրոսյանը՝ 4:

Մրցաշարին մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):

 

Աղբյուր՝ sport.news.am

131