Գեղարքունիքի մարզում այսօր վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը ՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում։

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 8 մարդ` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
 

 

556