ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի երկրորդ մրցափուլում Հայաստան Մ-21  հավաքականն ընդունել էր Ֆարերյան կղզիների իրենց տարիքայինների ընտրանուն ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի վերջնամասում՝ 40-րդ րոպեին Միքայել Միրզոյանի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Նարեկ Գրիգորյանը։ Իսկ խաղի հիմնական ժամանկի ավարտից 5 րոպե առաջ մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին․ գնդակին մոտեցած Միքայել Միրզոյանն անվրեպ իրացրեց հարվածը՝ հաշիվը դարձնելով 2-0։

Խաղն այդպես էլ ավարտվեց։

Armsport.am

1167