ՀՀ պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ։ Արդեն իսկ հայտարարված է հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Նախատեսված է նորոգվել Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Մոսկովյան փողոցները, Վանաձորի Խորենացի փողոցը (երկու երթևեկելի գոտիներ /0.4կմ+0.4կմ/)։ Կհիմնանորոգվի նաև Նարեկացի փողոց-Կոմիտաս վարդապետ հրապարակի էստակադան։

199