Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է հայ-թուրքական հարաբերություններից։

Նա շեշտել է, որ կողմերը տարբեր տեսակետներ ունեին ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ, սակայն այժմ, երբ Ղարաբաղում պատերազմն ավարտված է, կան հիմքեր քաղաքական գործընթացների, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համար։

«Տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեին հարաբերությունները կարգավորելու ջանքերը։ Մենք պատրաստ ենք ամենաակտիվ կերպով օժանդակել դրան»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։

 

564