Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել է ռուս խաղաղապահներին՝ օգնություն խնդրելով խաղողի բերքահավաքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանազատման գծի երկայնքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Բերքահավաքի ընթացքում անվտանգության ապահովումը կշարունակվի երկու շաբաթ», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը:

Սահմանազատման գծի երկայնքով խաղողի հավաքումը սկսվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում`խաղողի արտադրանքի մթերման համար:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

906