Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սիրողական որսաշրջանի մեկնարկին զուգահեռ որսի կանոնների խախտումների կանխարգելման, ապօրինի որսի դեպքերը բացառելու նպատակով ուժեղացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության բոլոր որսահանդակներում։

Կիրակի՝ սեպտեմբերի 5-ին, ԲԸՏՄ տեսուչները ՀՀ Կոտայքի մարզի Զովաշեն համայնքի հարակից որսահանդակում հայտնաբերել են քաղաքացի Ա.Մ.–ի կողմից հացահատիկի դաշտում, օրենքով արգելված եղանակով որս կատարելու համար նախատեսված էլեկտրոնային ձայնարձակիչ սարքի (МАНОК) տեղադրման դեպք, կազմել արձանագրություն, սարքը վերցրել։

Տեսչական մարմինը «Էլիտար որսի» սիրահարներին խստորեն զգուշացնում է անվերապահորեն հետևել օրենքով սահմանված որսի կանոններին և հորդորում զերծ մնալ «էլիտար հաճույքներից»՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կիրառվելու են խիստ պատժամիջոցներ:

181