Սեպտեմբերի 6-ին, ժամը 14:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում գտնվող «Ծիրանի» ռեստորանից դեպի Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1965 թ.) և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1962 թ․). վերջինս կողաշրջվել է ձորակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «ZIL» մակնիշի բեռնատարի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարի խցիկից։ Ա․ Պ․-ն և ուղևոր Հ․ Ե․-ն հոսպիտալացվել են Աբովյան ԲԿ, իսկ Գ․ Մ․-ն՝ Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

256