«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է՝ հեռանա Մադրիդից։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 25-ամյա իսպանացուն ցանկանում է իր շարքերում տեսնել «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է տրանսֆերի համար հատկացնել 35 միլիոն եվրո։

Նշվում է, որ Ասենսիոյին ուշադրության կենտրոնում է պահում Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ևս մեկ ակումբ՝ «Արսենալը»։

Մարկոն «Ռեալում» է հանդես գալիս 2015 թվականից և այդ ընթացքում անցկացրել է 196 հանդիպում՝ դառնալով 37 գոլի ու 22 գոլային փոխանցման հեղինակ։ «Արքայական» ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

 

Աղբյուր՝ footballam.com

199