Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ, իր կարծիքով, Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը տարբերվում է 1990-ականների թալիբներից։

«Մենք  կխրախուսենք այն թալիբներին, որոնք  տարբերվում են 1996 թ. թալիբներից, և կարծում ենք, որ տարբեր են: Մենք առավելագույնս ճնշում ենք գործադրելու նրանց վրա, որպեսզի թույլ չտանք, որ շարժման առավել հետադիմական ներկայացուցիչները գերակշռեն»,- նշել է Բրիտանիայի վարչապետը։

Ջոնսոնը նաեւ ընդգծել է, որ դեռևս տեղեկություններ չկան Աֆղանստանում իշխանության զավթման պատճառով Բրիտանիայի դեմ ուղղված ահաբեկչության սպառնալիքի ավելացման մասին: Միևնույն ժամանակ, նա զգուշացրել է թալիբներին, որ Լոնդոնը կպահանջի կատարել իրենց պարտավորությունները՝ կանխելու երկրում ահաբեկչության աճը: 

Բրիտանական Համայնքների պալատի իր ելույթում  Ջոնսոնը թվարկել է նաև այն ձեռքբերումները, որոնց հասել է Մեծ Բրիտանիան Աֆղանստանում՝ իր 20-ամյա ներկայության արդյունքում։

375