ԱԱ-2022-ի A խմբի 6-րդ տուրում Պորտուգալիայի ընտրանին հյուրընկալվելիս 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ադրբեջանի հավաքականի նկատմամբ։

Առաջին խաղակեսից հետո պորտուգալացիներն ունեին 2 գոլի առավելություն։ 26-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշի փայլուն փոխանցումից հետո հաշիվը բացեց Բերնարդու Սիլվան։ 5 րոպե անց հյուրերի գեղեցիկ գրոհը եզրափակեց Անդրե Սիլվան։

Երկրորդ խաղակեսում Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմը շարունակում էր տիրել նախաձեռնությանը, իսկ 75-րդ րոպեին Դիոգու Ժոտան հաշիվը դարձրեց խոշոր՝ ձևակերպելով խաղի վերջնարդյունքը։

Այս հաղթանակից հետո Պորտուգալիայի հավաքականը վաստակեց 13 միավոր և գլխավորեց խումբը, իսկ  ադրբեջանցիները 1 միավորով գտնվում են վերջին տեղում։

Հանդիպման տեսությունը.

175