Ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:

Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարեւորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման գործում:

594