Ինչպես արդեն տեղեկացրել ենք, լրագրող, հեռուստամեկնաբան Անի Զաքարյանն այլևս Առաջին ալիքում չի աշխատելու: Հեռուստամեկնաբանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է Հանրային հեռուստաընկերությունից իր հեռանալը.

«Թեեւ երեկ ողջ օրը տարօրինակ երեւույթներ էին տեղի ունենում էջիս հետ, հրապարակումներս ու գրառումներս պարզապես կորչում էին, էջս ասես գոյություն չունենար, բայց կյանքը շարունակվում է

Եւ էդ կյանքն ապրելը կայանում է որոշումներ կայացնելու, ամեն անգամ մի քայլ առաջ գցելու պրոցեսի մեջ, հաղթելու կամ պարտվելու, երջանիկ կամ դժբախտ զգալու րոպեների մեջ,,,, Այս ամենը մեր կյանքի հետագիծն է թողնում,,, Մեր ապրած ամեն ակնթարթն էդ հետագծի մի մասնիկն է,,,,,,

Ուրեմն Էնպիսին թող լինի ամեն մասնիկը, որ անգամ մտքով հետ նայելիս՝ լիանանք միայն,,,,,

Շնորհակալ եմ բոլորին՝ արձագանքների համար 

Միայն մեկ խնդրանք.

Հանրայինից իմ հեռանալը ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵՔ, ի սեր Աստծո!!! Ես ԴԵՌ քաղաքական գործիչ չեմ)) եւ առավել եւս՝ կուսակցական չեմ!

Լավագույնն առջեւում է»:

2105