Իտալիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում հաղթեց Լիտվային (5-0):

Մարզիչ Ռոբերտո Մանչինիի թիմը անպարտելիության շարքը հասցրեց 37 հանդիպման՝ թարմացնելով ազգային ու համաշխարհային ռեկորդները:

Հավաքականի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1935-1939 թվականներին, երբ Իտալիան Վիտորիո Պոցոյի գլխավորությամբ անպարտելի էր 30 անընդմեջ հանդիպումներում: Իսկ համաշխարհային ռեկորդը սահմանել էին Բրազիլիան և Իսպանիան, որոնք չէին պարտվել 35 խաղերում անընդմեջ։

Վերջին անգամ Իտալիան պարտվել է 2018 թվականի սեպտեմբերին՝ Պորտուգալիայի հավաքականին (0-1)՝ Ազգերի լիգայում:

Մանչինին Իտալիայի ղեկը ստանձնել էր 2018-ի մայիսին՝ «Զենիթից» հեռանալուց հետո: Ամռանը իտալացիները հաղթեցին Եվրո 2020-ը:

 

Աղբյուր՝ armsport.am

136