Ըմբշամարտի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-10-ը Օսլոյում։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մասնակիցների անունները: Հայաստանի ընտրանիները հանդես են գալու հետևյալ կազմով՝ 

Ազատ ոճի հավաքականը, Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, ներկայացնելու են Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):

Էդուարդ Սահակյանը հունահռոմեական ըմբշամարտում հայտավորել է Նորայր Հախոյանին (55 կգ), Գեւորգ Ղարիբյանին (60 կգ), Հրաչյա Պողոսյանին (63 կգ), Սլավիկ Գալստյանին (67 կգ), Մալխաս Ամոյանին (72 կգ), Գեղամ Թորգոմյանին (82 կգ), Արթուր Շահինյանին (87 կգ) եւ Դավիթ Օվասափյանին (130 կգ):

Ամռանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում հանդես եկած Կարապետ Չալյանն (77 կգ) ու արծաթե մեդալակիր դարձած Արթուր Ալեքսանյանն (97 կգ) առաջնությունը բաց կթողնեն:

142