ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետական աշխատողներին եւ ընկերությունների աշխատողներին պարտավորեցրել է պատվաստվել COVID-19-ի դեմ, հաղորդում է Gazeta.ru-ն։

Բայդենը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների մասին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ բոլոր դաշնային ծառայողները, բուժանձնակազմը եւ խոշոր ընկերությունների աշխատակիցները պարտավոր են պատվաստվել։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ պահանջները կանդրադառնան մոտ 100 մլն ամերիկացիների վրա՝ դրանք երկրում աշխատող քաղաքացիների երկու երրորդն են:

Նաեւ ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությանը հանձնարարվել է ընկերություններին, որոնցում մոտ 100 մարդ է աշխատում, պարտավորեցնել պատվաստել իրենց աշխատակիցներին։ Ընդ որում, ի տարբերություն պետական ծառայողների՝ պատվաստումը կարելի է փոխարինել ՊՇՌ-թեստերով, որոնք պետք է հանձնել ամեն շաբաթ։ Պահանջները չկատարելու համար տուգանք է նախատեսված։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել էր, որ դաշնային կառավարության ծառայողները կարող են հեռացվել աշխատանքից՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հրաժարվելու պատճառով:

273