«Ալաշկերտը» երկու նոր համալրում ունի: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի չեմպիոնին են միացել բրազիլացի ֆուտբոլիստներ, վինգեր Մաթեուս Ալեսանդրո Դոս Սանթոս Պերեյրան և հարձակվող Նիքսոն Դարլանիո Ռեիս Կարդոսոն:

25-ամյա Դոս Սանթոս Պերեյրան «Ֆլումինենսե» ակումբի սան է, 3 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիան ներկայացնող թիմում: Մաթեուսը խաղացել է նաև բրազիլական «Բոտաֆոգո», «Ֆորտալեզա» և «Ատիբայա» ակումբներում:

29-ամյա Նիքսոն Դարլանիո Ռեիս Կարդոսոն «Ֆլամենգոյի» սան է, 8 տարի խաղացել է Բրազիլիայի Ա Սերիան ներկայացնող ակումբում: Հայրենիքում Նիքսոնը ներկայացրել է նաև Ա Սերիայի «Ամերիկա Մինեյրո», «RB Brasil», ABC թիմերը, իսկ արտերկրում խաղացել է շվեդական «Կալմարում» և Մալթայի «Մոստայում»:

126