Հայաստանի տարածքում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 15-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 13-14-ը, 17-ին՝ առանձին շրջաններում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Երևան քաղաքում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

415