ԱՊՀ երկրների առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի կեսին: Այս մասին այսօր հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին ու հայտնելով, որ իրենց հանդիպումը տեղի կունենա այդ գագաթնաժողովի նախաշեմին:

 Լուկաշենկոն ասել է, որ ինքը և իր ռուս գործընկերը պայմանավորվել են հոկտեմբերին  Մինսկ կատարելիք այցի մասին:

«Մենք, որպեսզի չծանրաբեռնվենք որոշումների կայացման մեջ, պայմանավորվել ենք, որ Պուտինը թռչելու է Մինսկ: Հոկտեմբերի կեսերին, ավելի ստույգ՝ կարծում եմ, հոկտեմբերի 15 -ին տեղի կունենա ԱՊՀ գագաթնաժողովըև մենք կքննարկենք ռուս-բելառուսական բանակցությունների կոնկրետ կետեր», - լրագրողներին ասել է Լուկաշենկոն:

ԱՊՀ-ն միջազգային կազմակերպություն  է, որը կոչված է կարգավորելու համագործակցային հարաբերությունները այն պետությունների միջև, որոնք նախկինում ԽՍՀՄ կազմում էին: ԱՊՀ կազմում է և գագաթնաժողովներին մասնակցում է նաև Հայաստանը:

288