«Երրորդ կամ չորրորդ պարապմունքներին քիթս կոտրվեց... Ես ոչ մի բժշկի էլ չգնացի: Բայց անհնար էր քթիս դիպչել, նույնիսկ մատով», - ասել է Պուտինը օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպմանը։ Հանդիպման կադրերը ցուցադրվել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ:

Ինչպես պարզվեց ավելի ուշ, պատանի Պուտինի քիթը կոտրվել էր։

«Քիթս երբ վերականգնվեց, ես որոշեցի, որ պետք է սովորեմ կռվել»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Նշենք, որ Պուտինը ձյուդոյի և սամբոյի սպորտի վարպետ է: 2006 -ին նա դարձավ ձյուդոյի եվրոպական միության պատվավոր նախագահ, 2010-ին Յոնգինի համալսարանից ստացավ «Ձյուդոյի դոկտոր» պատվավոր դիպլոմ: ՌԴ ղեկավարը նաև կարատեի սև գոտի ունի:



 

452