Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը:

«Հանձնաժողովի քարտուղար ենք ունեցել, որը դասընթացի ժամանակ պարզել ենք, որ տառաճանաչ չէ, և զուտ հորդորի միջոցով ենք փոխարինել այդ անձին»,- ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցի՝ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ զերծ մնալով նշել կուսակցության անվանումը: 

Պատգամավորն անդրադարձավ նաև կեղծ դիտորդների խնդրին, որոնք ԿԸՀ-ի կողմից հավատարմագրված չեն եղել:

«Իհարկե, դա խնդիր է, որովհետև մենք ըստ էության գործ ենք ունենում վկայականի կեղծման հանգամանքի հետ: Մեխանիզմը թերևս այդ խնդիրն արձանագրելն է, փաստագրելը և հետագայում այդ հարցերով վարույթների իրականացումը»,- նշեց ԿԸՀ նախագահը:

civic.am

1199