«Գորիս-Կապան ավտոճանապարհի 12կմ հատվածում, որտեղ տեղակայված են Ադրբեջանի սահմանապահները՝ անցակետ են բացել՝ Իրանից եկող բեռնատարների պլոմբներն են ստուգում, վարորդների փաստաթղթերը։ Իրանցի վարորդները չեն վճարում, հավաքվել են, որ գան Երևան՝ Իրանի դեսպանատուն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարո Քոչարյանը։

Գորիսի փոխհամայնքապետը նշեց, որ քիչ առաջ է վերադարձել Գորիս-Կապան ավտոճանապարհի այդ հատվածից՝ անձամբ էր գնացել ստուգելու իրավիճակը․ «Ճանապարհի այդ հատվածում արդեն խցանում է՝ բեռնատարները կանգնած են։  Ռուս կամ հայ սահմանապահներ չկան, հայկական պետհամարանիշներով մարդատար ավտոմեքնենաներին էլ արհամարհանքով ասում են՝ արագ անցեք այստեղից»։ 

Կարո Քոչարյանն ընդգծեց, որ իրանցի վարորդի հետ է զրուցել, և վարորդի խոսքով՝ փաստաթղթերի ձևակերպման համար ադրբեջանի սահմանապահները 30 դոլար են պահանջում, ճանապարհի այդ հատվածով անցնելու համար՝ 130 դոլար, մեծ բեռնատարներից՝ 260 դոլար, իսկ վառելանյութ կամ ավտոյուղեր տեղափոխող բեռնատարներից՝ 500 դոլար։ 

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալը հիշատակեց նաև, որ Ադրբեջանի սահմանապահները Գորիս-Կապան ավտոճանապարհի 12կմ հատվածում Իրանից եկող բեռնատարները ստուգում են ուրբաթ օրվանից։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

608